Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Ալերգիկ ռինիտ. izmirlianmedicalcenter.com

Ալերգիկ ռինիտ. izmirlianmedicalcenter.com

Ալերգիկ ռինիտները բաժանվում են 2 խմբի՝ սեզոնային և շուրջտարյա: Սեզոնային ալերգիկ ռինիտներն ի հայտ են գալիս օդում գտնվող փոշուց՝ ծաղկափոշիներից, ծառերի և բույսերի փոշուց, որոնք տարածվում են քամու հետևանքով: Սեզոնային ալերգիկ ռինիտն անվանում են պոլինոզ: Միջատների միջոցով փոշոտվող բույսերը, սովորաբար, պակաս ալերգիկ են, քանի որ այլ տարբերակով փոշոտվեղ բույսերի համեմատ նրանց մեջ փոշու քանակն ավելի քիչ է:

Օրգանիզմի կողմից ալերգիկ ռեակցիա զարգանում է ոչ թե ծաղկափոշու, այլ նրա մեջ պարունակվող սպիտակուց-ալերգենի հանդեպ:

Ծաղկափոշին մտնելով շնչուղի`քթի խոռոչ, լորձաթաղանթում հանդիպում է հիստամին պարունակող զգայուն բջիջների: Ալերգենին հանդիպելով՝ զգայուն բջիջները պայթում են, որի արդյունքում հիստամինը դուրս է գալիս արտաքին միջավայր` տեղի տալով ալերգիկ ռեակցիաների զարգացմանը: 

Ինչպես հասկանալ` ունե՞ք, արդյոք, ալերգիա` ծաղկափոշիներից:

Ալերգիկ ախտանիշներն ի հայտ են գալիս ակնթարթորեն, որոնք են.

  • քթահոսություն,
  • քթի փակվածություն,
  • առատ արցունքահոսություն,
  • փռշտոց,
  • աչքերի կարմրություն,
  • դժվարաշնչություն,
  • կոկորդում քորի զգացում,
  • կոպերի այտուցվածություն:


Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ:

Ծաղկափոշիների տարածումը կախված է տարվա եղանակից՝ հիմանականում գարնան-ամռան ամիսներին:

 

Շուրջտարյա քթահոսության պատճառ հանդիսացող ալերգենները նյութեր են, որոնց հետ մարդիկ շփվում են աշխատավայրում և կենցաղում: Ալերգիկ ռինիտները՝ մշտական կամ, այսպես կոչված, շուրջտարյա, սովորաբար առավել ծանր ընթացք ունեն, քան սեզոնային ալերգիկ ռինիտները, սակայն ավելի հաճախ են օբստրուկտիվ բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի զարգացման պատճառ դառնում:

Քրոնիկ ռինիտի պատճառ կարող են լինել ադենոիդները,  որոնց հեռացումն ալերգիայի պարագայում առանձնապես արդյունավետ չէ: Ալերգիկ ռինիտների ճշգրիտ բուժման մեթոդներին տիրապետում է հատկապես բժիշկ-ալերգոլոգը:

Մասնագիտական խորհրդատվության և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Իզմիրլյան» ԲԿ   բժիշկ-ալերգոլոգ Կ. Թադևոսյանի հետ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ